Հատված
Հանրահայտ է, որ ՀՀ անկախացման տարիներից սկսած ՀՀ տնտեսության կարևորագույն խնդիրներից են արտահանման խթանումը, դիվերսիֆիկացումը և արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի կրճատումը: Հարկ է նշել, որ թեպետ այս խնդիրները միշտ էլ եղել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն այդպես էլ արդյունավետ լուծում չեն ստացել: Մասնավորապես՝ Հայաստանը վերջին տարիներին մասնակցություն է ունեցել միջազգային առևտրին, արտահանումը չի աճել տնտեսական աճին զուգընթաց, ներմուծումն արտահանման համեմատ ունեցել է առաջանցիկ տեմպեր, ՀՀ արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական հաշվեմնացորդը պարբերաբար մեծացել է, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ գլոբալ շուկայում ցածր գրավչությամբ, տրանսպորտա-կոմունիկացիոն խնդիրներով, տնտեսության փոքր ծավալով, արտահանումը խթանելու ծրագրերի ոչ բավարար արդյունավետությամբ և օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ պատճառներով:
Գրականության ցանկ
- Նազարյան Գ. Ա. «Ծովային ելք չունեցող երկրների միջազգայի մրցունակության հիմնախնդիրները. ՀՀ օրինակով», Երևան, «Տնտեսագետ» 2014
- Եղիազարյան Լ. «Հայաստանի հանրային ռադիո», «Ռադիոլուր», «Հայաստանից արտահանողը խոշոր բիզնեսն է, փոքրն ու միջինն այս հնարավորությունը չունեն»՝ https://goo.gl/dwPvXU
- «Լրագիր» լրատվական կայք՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/rss/131127
- «Հետք» լրատվական կայք` https://goo.gl/NDhYBe
- …