Հատված
Կարելի է ասել, որ որակապես զարգացման նոր մակարդակի հնարավոր չէ հասնել առանց կազմակերպությունների անձնակազմի արդյունավետ կառավարման: Կարևորագույն խնդիր է անձնակազմի կառավարման հիմնախնդիրը, որն ուղղված է կազմակերպության արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, կարելի է ենթադրել, որ պետք է կատարվեն որոշակի ծախսեր անձնակազմի որակավորման բարձրացման ուղղությամբ` ապահովելով անձնակազմի պարբերական ուսուցումն ու պատրաստումը: ՈՒսուցման և վերապատրաստման գործընթացի իրականացումը կհանգեցնի կազմակերպության աշխատակազմի մակարդակի բարձրացմանը, հետևաբար նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանը: Իսկ կատարված ծախսերը իրենց փոխհատուցումը կարող են ստանալ մի քանի տարիների ընթացքում՝ ապահովելով տնտեսական արդյունավետություն և կազմակերպության որակապես ավելի բարձր մակարդակ:
Գրականության ցանկ
- Ամիրյան Դ. Ս., Գործարարության հոգեբանական նախադրյալները, Երևան, 2010:
- Մարկոսյան Ա., Հախվերդյան Դ., Կորպորատիվ կառավարում, ակնկալիքներ և իրականություն, Երևան, Տիգրան Մեծ, 2003:
- Մենեջմենթ (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Յու. Մ. Սուվարյանի ընդ. խմբ., երրորդ լրացված, բարեփոխված հրատարակչություն) Երևան, Տնտեսագետ, 2016:
- Միրզոյան Վ. Ա., Աշխատանքի պրոբլեմը արդի արևմտյան սոցիոլոգիայում, Երևան, Հայաստան ԳԱ հրատ., 1990:
- …