Հատված
Պեպտիդները օրգանական նյութեր են, որոնք կազմված են պեպտիդային կապերով իրար միացած ամինաթթվային մնացորդներից։ Ըստ վերջիններիս թվի տարբերում են երկ–, եռա–, քառա– և բազմապեպտիդներ (պոլիպեպտիդներ)։ Ցածրմոլեկուլային պեպտիդները փոքր քանակությամբ պարունակվում են գրեթե բոլոր կենդանի բջիջներում։ Պեպտիդներ են մի շարք բնական կենսաբանորեն ակտիվ նյութերը, որոշ հորմոններ (ինսուլին, վազոպրեսին, օքսիտոցին), անտիբիոտիկներ (գրամիցիդին են)։ Պեպտիդի մոլեկուլը գծային կամ ճյուղավորված շղթա է, որի մի ծայրում ամինային խումբն է (–NH2), մյուսում՝ կարբօքսիլ խումբը (–CՕՕH)։ Հանդիպում են նաև փակ շղթայով պեպտիդներ․՝ ցիկլոպեպտիդներ։ Շատ բնական պեպտիդներ պարունակում են այնպիսի ամինաթթուներ, որոնք չեն հանդիպում սպիտակուցներում։ Պեպտիդները ունեն ամֆոտեր հատկություն, լավ լուծվում են ջրում, թթուներում, հիմքերում, չեն լուծվում օրգանական լուծիչներում, քայքայվում են 200–300°C տաքացնելիս։ Պեպտիդային քիմիայի հաջողությունները նպաստել են ժամանակակից կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության մի շարք կարևորագույն հիմնախնդիրների (օրինակ՝ կոդ գենետիկականի վերծանման) լուծմանը։
Գրականության ցանկ
- Մ. Ա. Մացոյան, Է. Մ. Միքայելյան, Մ. Ի. Աղաջանով, Ֆերմենտներ, Երևանի Մխիթար Հերացու անվ․ Պետական բժշկական համալսարան, 2003:
- Սաղյան Ա. Ս., Ամինաթթուների, պեպտիդների և սպիտակուցների քիմիա // Դասագիրք, 452 էջ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2015:
- Методы экспериментальной микологии. Справочник. Под ред. В.И. Билай, Н.Думка, 550 с., 1982.
- Peterson G. Determination of total protein // Meth. Enzymol. – 1983, 91(1), 95–119.
- Тюкавкина, Бауков, Зурабян. Первичная структура пептидов и белков // Биоорганическая химия: учебник. — ГЭОТАР-Медиа, 2012. — С. 243. — ISBN 978-5-9704-2102-4.
- …