Հատված
Հայ-ամերիկյան հարաբերությունները ՀՀ անկախությանը հաջորդած առաջին տասնամյակում դինամիկ զարգացում էին ապրում՝ ընթանալով փոխըմբռնման և համագործակցության մթնոլորտում: Միացյալ Նահանգների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ առավելապես պայմանավորված էր ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրությամբ ամբողջ անդրկովկասյան տարածաշրջանի հանդեպ, ինչպես նաև երկրում քաղաքականապես ազդեցիկ հայ համայնքի առկայության փաստով: Ինչպես վկայում էր Ամերիկայի վարած արտաքին քաղաքականությունը, Միացյալ Նահանգները ցանկանում էր, որ անդրկովկասյան տարածաշրջանը զարգանա իբրև մեկ ամբողջություն: Այդ առումով ՀՀ և ԱՄՆ շահերը հիմնականում համընկնում էին, և Հայաստանը ևս շահագրգռված էր նախաձեռնող բնույթ կրող երկխոսություն վարելու ԱՄՆ-ի կառավարության կողմից առաջարկվող՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ծրագրերի շուրջ: Այդ համատեքստում կարևորվում էին Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Գրականության ցանկ
- ՀՀ Կառավարnւթյան 2014 թ. մարտի27-իN 442 – Նnրnշման hավելված.
- ՀՀ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 8-ի N45 որոշման հավլեված.
- ՀՀ օրենքը Ազատ տնտեսական գոտիների մասին, 25.05.2011.
- ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգ, ՀՀ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 8-ի N45, Արձանագրային որոշում:
- ՀՀ օրենքը Օտարերկրյա ներդրումների մասին, 31.07.1994:
- ՀՀ Պետական բյուջեի 2022թ. ծրագրի ուղերձ-բացատրագիր
- Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում 2020, Արմստատ:
- …