Հատված
Ակտիվների շրջանառելիությունը պայմանավորված է ինչպես ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների շրջանառելիության արագությամբ, այնպես էլ դրա կառուցվածքով: Այսպես, որքան բարձր է ակտիվների մեջ դանդաղ շրջանառվող բնույթ ունեցող ոչ ընթացիկ ակտիվների տեսակարար կշիռը, այնքան ցածր է դրա շրջանառելիության գործակիցը և երկար` շրջանառության տևողությունը. Վերլուծության տվյալները վկայում են կազմակերպության ընթացիկ ակտիվների և դրանց բաղկացուցիչների շրջանառելիության դանդաղեցման մասին: Ընթացիկ ակտիվների մեկ պտույտի տևողությունը երկարաձգվել է 2 օրով, այդ թվում` պաշարների և դեբիտորական պարտքերի գծով` մեկական օրով: Դրամական միջոցների և համարժեքների մեկ պտույտի տևողությունը տարվա ընթացքում չի փոխվել: Ընդհանրապես ակտիվների շրջանառելիության արագացման տնտեսական հետևանքը նպաստում է շրջանառությունից ակտիվների հարաբերական ազատմանը և իրացումից հասույթի մեծության աճին, իսկ դանդաղեցման դեպքում` ընդհակառակը:
Գրականության ցանկ
- «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
- Ա. Անդրեասյան Տնտեսական գործունեության վերլուծություն Երևան 2003
- Ա. Հ. Սարգսյան, Ա. Մ. Մարջանյան, Ն. Ս. Օգանեզովա, Հաշվապահական հաշվառում ուսումնական ձեռնարկ, Երևան 2019թ.,
- Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.
- …