Հատված
Ցանկացած ընտանիքում կոնֆլիկտներն անխուսափելի են: Դրանք կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներով և առաջին հերթին արտահայտվում են կին-ամուսին փոխհարաբերությունների մեջ: Այդ են փաստում ընտանեկան կոնֆլիկտների, դրանց հաճախականության շուրջ անցկացված սոցիոլոգիական հարցումները: Ըստ այդ ուսումնասիրությունների, ընտանեկան կոնֆլիկտների պատճառների թվում նշվում են ամուսինների տարբեր կողմնորոշումներն արժեքների նկատմամբ, ընտանեկան կենցաղում այդ արժեքների կոնկրետ գործածման և դրսևորման տարբեր վարքագծերը: Հարցումների արդյունքում սոցիոլոգները պարզել են, որ բոլոր տեսակի վեճերի և վիճող բոլոր սուբյեկտների դեպքում գործում է մի օրինաչափություն, այն է` վեճերի հաճախականությունը պայմանավորված է սուբյեկտների կրթական մակարդակով: Որքան ցածր է այն, այնքան բարձր է վեճերի ցուցանիշն ընտանիքում:
Գրականության ցանկ
- Արզումանյան Ս. Ջ.,”Հոգեբանական պրակտիկա”, 2001,
- Андреева Т. В., Семейная психология: Учеб. пособие. — СПб.: Речь, 2004,
- Ковалев С.В., Психология современной семьи. М., 1988,
- …