Հատված
Որակապես զարգացման նոր մակարդակի հնարավոր չէ հասնել առանց անձնակազմի արդյունավետ կառավարման: Կարևորագույն խնդիր է անձնակազմի կառավարման հիմնախնդիրը, որն ուղղված է տվյալ ինստիտուտի արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, կարելի է ենթադրել, որ պետք է կատարվեն որոշակի ծախսեր անձնակազմի որակավորման բարձրացման ուղղությամբ` ապահովելով անձնակազմի պարբերական ուսուցումն ու պատրաստումը: ՈՒսուցման և վերապատրաստման գործընթացի իրականացումը կհանգեցնի աշխատակազմի մակարդակի բարձրացմանը, հետևաբար նաև ցանկացած կազմակերպության արդյունավետության բարձրացմանը: Իսկ կատարված ծախսերը իրենց փոխհատուցումը կարող են ստանալ մի քանի տարիների ընթացքում՝ ապահովելով տնտեսական արդյունավետություն և որակապես ավելի բարձր մակարդակ:
Գրականության ցանկ
- Ավետիսյան Գ.Հ. «Մարդկային Ռեսուրսների Կառավարում» ձեռնարկ դասախոսների և ուսանողների համար: Երևան, «Լինգվա» հրատ. 2009թ
- Գաբրիելյան Բ., Չոբանյան Մ., Պետական ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիրները, «Այլընտրանք» գիտական հանդես, №3, 2017թ.,
- Գյոզալյան Վ.Գ. <<Մարդկային կապիտալի կառավարման մշակույթի ձևավորումը ՀՀ տնտեսությունում>>, Ս․ Ե․ Հախվերդյան, Վ․ Հ․ Հովհաննիսյան-Մենեջմենթի հիմունքներ (Երևան, 2005թ․
- Մենեջմենթ, Յու. Սուվարյանի ընդհ. խմբ.: Եր., Տնտեսագետ, 2016
- …