Հատված
Ուսումնասիրելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գործող վարկունակության գնահատման մեթոդները, բացահայտելով դրանում առկա հիմնախնդիրները, առաջարկում ենք որպես վերջիններիս լուծման ուղիներ դիտակել վարկունակության գնահատման ժամանակակից մեթոդների ներդրման և կատարելագործման հնարավորությունները ՀՀ-ում՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսության և ՀՀ բանկային համակարգի առանձնահատկությունները։
Իրավաբանական անձանց վարկունակության գնահատման տեսանկյունից նպատակահարմար է ավելի խորը վերլուծել դրամական հոսքերի հաշվետվությունը։ Դրամական հոսքերի հաշվետվությունը կազմվում է սկզբնական փաստաթղթերի ուսումնասիրության և գնահատման հիման վրա` հայտը ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների համար` ամսական կտրվածքով: Նշված հաշվետվության վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, թե ապագայում ինչ միտումներ ունի ձեռնարկությունը` ընդլայնման, թե կրճատման:
Գրականության ցանկ
- ՀՀ ԿԲ խորհրդի որոծում «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվնռրը» Կանոնակարգ 2-ը հաստատելու մասին, 2007թ.
- Ասատրյան Բ., Բանկային գործ, Եր., Սարվարդ հրատ., 2004թ, էջ 493:
- Բադանյան Լ., Աբգարյան Կ., Սալնազարյան Ա. և ուրիշներ Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան, 2007թ., էջ 66:
- Զ. Ս. Ռաֆայելով, «Առևտրային բանկերի պորտֆելների գնահատումը և կառավարումը», Երևան 2007
- Թանթուշյան Ս.Ա «ՀՀ հիփոթեքային շուկայի ներկա զարգացումները»:Տնտեսագիտության թեկնածուի ատենախոսության սեղմագիր, Երևան 2006թ.