Հատված
Միջազգային տնտեսական ինտեգրացման գործընթացը 20րդ դարի 2-րդ կեսում և հատկապես վերջին 3 տասնամյակներում համաշխարհային տնտեսության զարգացումը կանխորոշող կարևոր գործոններից մեկն է: Տնտեսական ինտեգրացումն արտադրողական ուժերի զարգացման ու միջազգայնացման հետ մեկտեղ հանգեցնելով տնտեսական գլոբալացման աննախադեպ բարձր մակարդակի, ստեղծել է որակապես մի նոր իրավիճակ, երբ նույնիսկ ներքին մեծ շուկա ունեցող երկրները կայուն և բարձր տեմպերով տնտեսական աճ ապահովելու համար այս կամ այն եղանակով ակտիվորեն ընդգրկվում են այդ գործընթացում: Քանի որ տնտեսական գլոբալացումը և ինտեգրացումը ներկայումս էականորեն կանխորոշում են համաշխարհային տնտեսության և դրա մաս կազմող ազգային տնտեսությունների զարգացման միտումները և հեռանկարները, ապա դրանցում դեռևս ակտիվորեն չընգրկված երկրների համար անչափ կարևոր է ուսումնասիրել այդ երևույթների առանձնահատկությունների և զարգացման օրինաչափությունների մասին եղած փորձը` օգտակար դասեր քաղելու և հնարավոր սխալներից խուսափելու համար:
Գրականության ցանկ
1. Աշոտ Մարկոսյան – Տնտեսական անվտանգության հիմնախնդիրները։ Մեթոդաբանություն և արդյունքներ, Երևան 2005
2. Азроянц Э. А., Глобализация как процесс (Материалы постоянно действующего междисциплинарного семинара, М., 2001, с. 47)
3. Бек. У., Общество риска: на пути к другому модерну, М., 2000, с. 99.
4. Глобализация и устойчивое развитие:проблемное поле и возможные сценарии (Материалы постоянно действующего междисциплинарного семинара клуба ученых “Глобальный мир”, М., 2001, с. 21); Gray. J., False Dawn: The Delusions of Global Capita lism, L., 1998, p. 80.
5. …