Հատված
Անկախության շրջանում պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու, ինչպես նաև տնտեսության բարելավման նպատակով Հայաստանի Կառավարությունը տարիներ շարունակ վերցրել և շարունակում է վերցնել վարկեր միջազգային կազմակերպություններից և երկրներից` պետական պարտքը մոտեցնելով մտահոգիչ սահմանագծին: 2001թ. համեմատությամբ` այսօր արդեն Հայաստանի պետական պարտքը ավելացել է ավելի քան 5 անգամ:
Պետական պարտքը կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: Պետական պարտքը ստանձնվում է Հայաստանի Հանրապետության անունից` կառավարության, պետական մարմինների և պետական հիմնարկների կողմից և Կենտրոնական բանկի անունից` Կենտրոնական բանկի կողմից: Պետական պարտքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով: Պետական պարտքը կարող է հրապարակվել նաև այլ արժույթներով:
Գրականության ցանկ
1. «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենք,
2. Հայաստանի Հանրապետության պետական պարտքի 2016թ. տարեկան հաշվետվություն,
3. http://ampop.am/state-debt-of-armenia/