Սույն գաղտնիության պայմանները տարածվում են բոլոր այն տեղեկությունների վրա, որոնք Diplomayin.am կայքը (այսուհետ` Կայքը) կարող է ստանալ Ձեր (այսուհետ` օգտագործողի) մասին` կայքում որոշակի գործողություններ կատարելիս, այդ թվում՝ կոնվերտացիայի և անտիպլագիատի ծառայություններից օգտվելիս և նորություններին բաժանորդագրվելիս:
1. Անձնական տվյալների հավաքագրումը
1․1 Անձնական տվյալները, որոնք թույլատրվում է մշակել սույն գաղտնիության քաղաքականության շրջանակներում, տրամադրվում են օգտագործողի կողմից՝ կայքում ֆայլերի կոնվերտացիա, նորությունների բաժանորդագրում կատարելիս:
1․2 Կայքը հավաքում է վիճակագրություն իր այցելուների IP-հասցեների վերաբերյալ: Այս տեղեկատվությունն օգտագործվում է տեխնիկական խնդիրների բացահայտման և լուծման, վճարումների օրինականության և ապահովության վերահսկման նպատակով:
1․3 Ցանկացած այլ անձնական տեղեկություններ անվտանգ պահպանվում են եւ չեն կարող տարածվել, բացառությամբ՝ սույն պայմանների 3-րդ գլխում նախատեսված դեպքերի:
2. Անձնական տվյալների օգտագործումը
2․1 Օգտագործողի անձնական տվյալները կարող են օգտագործվել.
• Կայքում անձնական տվյալները տրամադրած Օգտագործողի նույնականացման համար։
• Օգտագործողին Կայքի անհատականացված ռեսուրսների մուտքի տրամադրման համար։
• Օգտագործողի հետ հետադարձ կապի ապահովման համար, այդ թվում ծանուցումներ, հարցումներ ուղղելու համար, որոնք վերաբերում են Կայքի օգտագործմանը, ծառայությունների մատուցմանը։
• Օգտագործողի կողմից տրամադրված անձնական տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը հաստատելու համար։
• Օգտագործողին «պատվերի» կարգավիճակի ծանուցման համար, վճարման մշակման եւ ստացման, Օգտագործողի կողմից վճարման բողոքարկման համար։
• Կայքի օգտագործման հետ կապված խնդիրների դեպքում Օգտագործողներին արդյունավետ տեխնիկական աջակցման ապահովման համար։
• Կայքի անունից կամ Կայքի գործընկերների անունից, Օգտագործողի համաձայնությամբ՝ նրան հատուկ առաջարկների, գների և այլ տեղեկատվության տրամադրման համար։
3. Անձնական տվյալների փոխանցումը
3․1 Օգտագործողի անձնական տվյալները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության պետական իրավասու մարմիններին միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ հիմքերով:
3․2 Կայքի Ադմինիստրացիան ձեռնարկում է անհրաժեշտ կազմակերպչական եւ տեխնիկական միջոցներ Օգտագործողների անձնական տեղեկությունները չարտոնված կամ պատահական մուտքից, ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենահանումից եւ երրորդ անձանց այլ ապօրինի գործողություններից պաշտպանելու համար: