Աշխարհի լավագույն կինոդահլիճը ուղեղն է,
և դու հասկանում ես, երբ գիրք ես ընթերցում։
© Ռ․ Սքոթ
Մեզանում տարածված կարծիք կա, թե գրքեր քչերն են մեր օրերում կարդում։ Մինչդեռ, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրադարաններն ավելի շատ են, քան ՄաքԴոնալդս սննդի կետերը։ Ներկայացնենք գրադարանների և գրքերի մասին մի քանի հետաքրքիր փաստ ևս․
— ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանը ներկայումս ամենամեծն է, այնտեղ հավաքված է շուրջ 150 մլն օրինակ։ Գրադարանը տարեկան այցելում է 1․7մլն ընթերցող։
— Հին աշխարհից մեզ հասած ամենամեծ գրադարանը պատկանել է Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալին։ Հնագետները պեղել են 25000 սեպագիր կավե աղյուսներ։
— Աշխարհում գոյություն ունեն 150 գրադարաններ, ուր գրքերի փոխարեն մարդիկ են, որոնք կարդում են իրենց պատմվածքները։
— Նորվեգական կառավարությունը գնում է Նորվեգիայի տարածքում հրատարակված որևէ գրքի 1000 օրինակ՝ դրանք բաշխելով երկրի գրադարաններով։
— Ամստերդամի Սհիպհոլ օդանավակայանում 2010թ․ գործում է գրադարան, որտեղից կարելի է գիրք վերցնել «ազնիվ խոսքով»։ Եթե այցելուն ցանկանում է վերցնել իր հետ գիրքը, ապա պետք է փոխարենն այլ գիրք թողնի։
— Ֆրանսիայի ազգային գրադարանը գործում է 1368թվականից։
— Ֆիննական Վանտաա քաղաքի գրադարան աննկատ վերադարձվել է մի գիրք, որն այնտեղից վերցվել էր դեռևս 100 տարի առաջ։
— Ամենից ծանր գիրքը գտնվում է Բրիտանական թանգարանում, այն կշռում է 320կգ և ունի 1մ բարձրություն։
— ԱՄՆ-ի Սան Անտոնիո քաղաքում գործող գրադարանը յուրահատուկ է նրանով, որ նրանում թղթե գրքերի փոխարեն էլեկտրոնային գրքեր են։