պլագիատ

Պլագիատ․ գիտական աշխատանքի ունիկալությունը

Գիտական աշխատանքի ունիկալությունը կասկածի տակ է դրվում, եթե աշխատանքում նկատվում է պլագիատ, ինչն, ըստ էության, հաճախ խնդրի առաջ է կանգնեցնում ուսանողներին։ Գրագողությունը, կամ որ նույնն է՝ պլագիատը՝ այլոց մտքերի ներկայացումը որպես սեփականի, մի շարք երկրներում բերում է իրավական պատասխանատվության, իսկ նվազագույնը՝ աշխատանքի պաշտպանության արգելք համապատասխան հանձնաժողովի կողմից։


Ի՞նչ է տալիս գիտական աշխատանքի ունիկալությունը։ Փորձենք առանձնացնել մի քանի կետ։ Եվ այսպես՝

  1. Ուսանողը զարգացնում է իր՝ մտքերի ճշգրիտ ձևակերպման ունակությունը։ Նույնիսկ որևէ տեսական մտքի, փաստի մեջբերումը աշխատանքին հարմարեցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ ուսանողի առջև խնդիր է ծառանում հստակ կառուցել միտքը։
  2. Վերանում է աշխատանքը փոփոխելու և վերահանձնելու անհրաժեշտությունը, քանի որ որքան բարձր է ունիկալ տեքստի տոկոսը, այնքան փոքր է հավանականությունը, որ պաշտպանությունը չի կայանա։

Գրագողության հետ կապված մի շարք եզրույթների մեջ հատկանշական է «patchworking» եզրույթը, որը նշանակում է ուսանողների կողմից աղբյուրներից ամբողջական հատվածների կրկնօրինակում, որոշակի մանրամասների փոփոխում, և, ըստ այդմ, սեփական գիտական աշխատանքների ստեղծում, առանց սկզբնաղբյուրներին հղումներ տալու։
Եթե ունեք գիտական աշխատանք և ցանկանում եք ստուգել աշխատանքի ունիկալությունը, կարող եք անտիպլագիատով ստուգման ուղարկել այն։