Ֆինական կրթության մասին

Ֆինլանդիայի կրթական համակարգը հետաքրքիր է մի շարք առանձնահատկություններով։ Այնտեղ դպրոցները հավասար պայմաններով են օժտված, հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով։ Դպրոցներում չի խրախուսվում այս կամ այն առարկայի առավել խորը ուսումնասիրությունն ի վնաս այլ առարկաների։ Այնտեղ աշակերտների ծնողների սոցիալական կարգավիճակի, աշխատավայրի մասին հարցումները արգելված են։
1-ին դասարանից սկսած աշակերտներին սովորեցնում են իրենց իրավունքները, այդ թվում՝ սոցիալական աշխատողին «ծնողներից բողոքելու» իրավունքը։ Սա բացատրվում է նրանով, որ այդ կերպ ծնողները պետք է ընկալեն, որ իրենց երեխաներն ինքնուրույն անհատներ են, ում չի կարելի «նեղացնել» ո՛չ բառերով, ո՛չ էլ գոտիով։

ՖԻնլանդիայում հանրակրթությունն անվճար է։ Բացի այդ, անվճար են դպրոցական էքսկուրսիաները, արտադասարանային գործունեությունը, հասարակական տրանսպորտը, եթե դպրոցը երկու կիլոմետրից հեռու է, դպրոցական որոշ անհրաժեշտ իրեր։
Հետաքրքիր է, որ ֆինական դպրոցներում քննություններ չկան, իսկ ստուգողական աշխատանքները՝ ըստ ուսուցչի հայեցողության։ Միջնակարգ դպրոցն ավարտելիս աշակերտները միայն մեկ պարտադիր տեստ են հանձնում, բայց աշակերտներին այդ քննությանը նախապես չեն պատրաստում․ ինչպիսին էլ լինի արդյունքը՝ լավ է։
Աշակերտներին ձգտում են «չգնդակոծել» «երկուս» գնահատականով․ եթե երեխան ուսման հանդեպ անտարբերություն է դրսևորում, պետք չէ նրան ստիպել։ Ըստ էության սկզբունքը հետևյալն է՝ ոչ բոլորը պետք է դառնան ուսուցիչ, ոմանք պետք է լինեն վարորդ։