Գիտական աշխատանք գրելիս կարևոր է ուշադրություն դարձնել որոշ առանձնահատկությունների, որոնց շնորհիվ Ձեր աշխատանքը կլինի որակյալ։
Այսպես, նախ պետք է հստակեցնել մասնագիտական աշխատանքի կառուցվածքը, որը ներառում է՝ ներածություն, հիմնական մաս (գլուխներ), եզրակացություն, օգտագործած գրականության ցանկ, հաճախ նաև՝ամփոփագիր, բանալի բառեր։
Դիտարկենք տվյալ առանձնահատկությունները՝
- Թեմայի վերնագրի ընտրությունն այնպես պետք է արվի, որ այն արտահայտի հետազոտության խնդրի էությունը։
- Ներածության մեջ հստակ ձևակերպեք հետազոտության նպատակը, ինչպես նաև թեմայի արդիականությունը։
- Հետազոտության հիմնական մասում, այսինքն՝ գլուխներում (կամ գլխում), անհրաժեշտ է նկարագրել խնդիրը, կատարել համապատասխան վերլուծություն։
- Եզրակացության մեջ դուրս հանեք հետազոտության, այդ թվում՝ աշխատանքում կատարված վերլուծության, արդյունքները։ Ըստ էության՝ եզրակացության մեջ հիմնավորեք, որ կատարել եք Ձեր առջև դրված խնդիրը կամ հակառակ պարագայում՝ թե ինչո՞ւ հնարավոր չի եղել կատարել այն։
- Օգտագործած գրականության ցանկում պարտադիր նշեք բոլոր աղբյուրները, որոնցից օգտվել եք՝ չմոռանալով դրանց հղումները տալ նաև այն էջերում, ուր հեղինակից ուղիղ մեջբերումներ եք արել։
Եթե ցանկանում եք խնայել Ձեր ժամանակը, բայցև ունենալ որակյալ աշխատանք, ապա պատվիրեք գիտական աշխատանք մեր բազայում։