Գիտական աշխատանքի բնույթը

Նախ, հարկ ենք համարում ընդգծել, որ գիտությունն ինքնին լայնացնում է մարդու աշխարհընկալումը։ Գիտական աշխատանքն, իր հերթին, հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները գտնելիս մեր որոնումները մեծացնում են գիտելիքների պաշարը։ Գիտական աշխատանքը հնարավորություն է ընձեռում նոր գիտելիքների ստացման միջոցով մարդու մասնագիտական կայացմանը։ Այլ կերպ ասած՝ գիտական աշխատանքը, որը ներառում է ինչպես ռեֆերատ, կուրսային, մագիստրոսական, վերլուծական աշխատանքներ, նպաստում է ոչ միայն գիտության զարգացմանը, այլև, որպես այդպիսին, ներդրում է սեփական ապագայի մեջ։
Եթե փորձենք տալ գիտահետազոտական աշխատանքի սահմանումը, ապա պետք է ձևակերպենք այսպես․ «ԳՀԱ-ն գիտական բնույթի աշխատանք է, որը կապված է գիտական որոնման, հետազոտության իրականացման, փորձարկումների, գիտական տեսությունների ստուգման, օրինաչափությունների հաստատման հետ»:
Գիտահետազոտական աշխատանքները լինում են՝ հիմնարար, որոնողական և կիրառական։

Ուսանողների կողմից գիտական-հետազոտական աշխատանքները կատարվում են ուսումնական գործընթացի խորացման շրջանակում։ Ինչպես արդեն նշեցինք, գիտա-հետազոտական աշխատանքները նախատեսում են ԳՀԱ տարրեր պարունակող կուրսային և դիպլոմային աշխատանքներ, մագիստրոսական թեզեր։
Նկատի առնելով ուսանողների բազմազբաղ ուսումնական պրոցեսը` երբեմն անհրաժեշտություն է առաջանում պատվիրել աշխատանք, սակայն շատ կարևոր է պատվիրված աշխատանքի որակը, ինչը հազվադեպ է հանդիպում, ուստի կարևոր է նախապես երաշխավորված որակի ճշգրտումը։