Արագ և արդյունավետ սովորելու 5 միջոց

Հակված չեք ինքնակազմակերպման, ծուլանում եք սովորելիս, բայց ձգտում եք հեշտորեն հանձնել քննությունները և լավ ուսանել, ապա հետևեք այս 10 խորհրդին։

1․ Կատարեք նշումներ
Միջանկյալ կամ բանավոր քննություններին նախապատրաստվելիս անպայման կարճ գրառումներ արեք ինֆորմացիան յուրացնելու համար։ Ընդ որում՝ ցանկալի է, որ այդ ամենն անեք գրիչի, այլ ոչ թե հեռախոսի կամ պլանշետի միջոցով։

2․ Համակարգեք
Կոնսպեկտի միջոցով դասավորեք ինֆորմացիան սյունակներով։ Այս կերպ նյութը հիշելը անհամեմատ հեշտ կլինի։ Նկատի ունեցեք, որ կոնսպեկտը պետք է պարունակի նյութի հիմնական թեզերը։

3․ Մնեմոտեխնիկա (հուշագիտություն)
Սա իրենից ենթադրում է հնարավորինս շատ տեղեկատվություն հիշելու կարողություն զարգացնելու եղանակների ու միջոցների ամբողջություն։ Այլ կերպ ասած՝ դուք հիշում եք ոչ թե փաստերը, այլ դրանց վերաբերյալ ասոցիացիաները։

4․ Ուսանելու միջոցներ
Սովորաբար ոչ բոլորն են ընդունակ կարդալու միջոցով հիշելու, իսկ այժմ տեխնոլոգիաների և համացանցի շնորհիվ հնարավոր է տեղեկատվություն ստանալ նաև աուդիո և վիդեո ձևաչափերով։

5. Փոխակերպեք
Կոնպեկտներն առավել արդյունավետ դարձնելու համար սովորեք ճիշտ փոխակերպելու որոշ արտահայտություններ, հասկացություններ։